00:00:00

«Իրավունք». Փաշինյանը թիմակիցներին արգելել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասել

05:11, 25 հոկտեմբեր 2022 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի թեմայով հնարավորինս խուսափեք որեւէ մեկնաբանություն տալ»` նման կոչով է դիմել վերջին երկու հանդիպումներին Փաշինյանը թիմակիցներին: Այս մասին տեղեկանում ենք հանդիպման ներկաներից, ովքեր հանդիպման մանրամասների վերաբերյալ խոսել են մտերմիկ շրջապատում: Մասնավորապես, այդ հարցը խիստ չի դրվել միայն Գագիկ Մելքոնյանի եւ Աղազարյանի առաջ:

Օդում կախված լուրերի համաձայն՝ Փաշինյանը վերջիններիս ասել է` ձեր ասածը սրերով չեն ընդունում, մնացածին կարելի է ասել` արգելվել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասելը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր