00:00:00

Ռուսաստանը չէր գնա Իրանի հետ ռազմական համագործակցության, եթե Իսրայելը չմերժեր Կիեւին ՀՕՊ համակարգերի հարցում. Զելենսկի

15:30, 24 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը չէր գնա Իրանի հետ ռազմական համագործակցության, եթե Իսրայելը չմերժեր Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգերի հարցում, գրում է Jpost-ը։

«Ռուս-իրանական դաշինք չէր լինի, եթե Իսրայելի առաջնորդները համաձայնեին օգնել պաշտպանել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նա «Հաարեց» օրաթերթի կողմից կազմակերպված համաժողովում:

Զելենսկին հերթական անգամ քննադատել է Իսրայելի քաղաքականությունը ուկրաինա-ռուսական պատերազմի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Իսրայելին «ժամանակն է ընտրություն կատարել»՝ ինքը «ժողովրդավարական» երկրների կողմում է, թե «նրանց, ովքեր աչք են փակում ռուսական ահաբեկչության վրա»։

Եթե Ուկրաինան «անհապաղ փակեր երկինքը, Ռուսաստանը Իրանին դիմելու շարժառիթ չէր ունենա»։ «Մենք Իսրայելից օգնություն ենք խնդրում 2014 թվականից»,- դժգոհել է Զելենսկին։ «Ձեր պետության, ձեր կառավարությունների որոշումը եղել է Կրեմլին «չնյարդայնացնելը», իրականում Ուկրաինային չօգնելը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր