00:00:00

Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում հինգ անգամ խոսել է Պուտինի հետ

06:01, 24 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հինգ անգամ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը։

«20 տարվա ընթացքում՝ ինչպես իմ վարչապետության, այնպես էլ նախագահության ժամանակ, մենք մշտապես կապի մեջ ենք եղել համաշխարհային առաջնորդների հետ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հինգ անգամ խոսել ենք պարոն Պուտինի հետ։ Նույնը պարոն Զելենսկիի դեպքում։ Մյուս կողմից՝ մենք հեռախոսային դիվանագիտություն ունենք ԱՄՆ նախագահի հետ»,- ասել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր