00:00:00

Ադրբեջանի սահմանին ԻՀՊԿ զորավարժությունները վճռական պատասխան են Իսրայելին. իրանցի պատգամավոր

08:27, 23 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, «վճռական պատասխան» են Իսրայելին։ Այս մասին իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Սաֆային։

Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները պատասխան էին Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում իսրայելական ազդեցությանը, ինչպես նաեւ Իրանի դեմ որոշ «դավադրությունների» ծրագրերին:

Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ներկայությանը՝ պատգամավորն ասել է. «Սիոնիստները ձգտում են խաթարել Իսլամական Հանրապետության ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Բայց նրանց երբեք չի հաջողվի»:

Նա ընդգծել է, որ Իրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն։

«Սահմանների փոփոխությունը հակասում է Իսլամական Հանրապետության շահերին։ Ուստի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս փոփոխությանը։ Ուղերձը չարակամներին այն է, որ ցանկացած գործողություն, որը վնասում է Իսլամական Հանրապետության շահերին, թանկ կարժենա իրենց համար», - ասել է նա:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը մի քանի ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններում։

Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրայով կամուրջի կառուցման ծրագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր