00:00:00

Գյումրիում սպանվել են հորեղբորդիներ․ նոր մանրամասներ՝ կրակոցից

23:05, 17 մայիս 2018 Իրավական

Նոր մանրամասներ Գյումրիում հնչած կրակոցներից։  Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին Գյումրիում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով երկու զոհ կա։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նախնական տվյալներով սպանվածները  հորեղբոր որդիներ են։ «Մոտ 30-35 տարեկան անձինք են»,- ասաց դատախազը, հավելելով, որ կասկածյալ այս պահին չկա։ Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան փողոցի մոտ՝ նախկին «Սրբիչի» գործարանի հարեւանությամբ։ Շիրակի մարզի դատախազը հայտնեց, որ դեպքի բոլոր մանրամասները պարզվում են։ «Կատարված անձի, կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ այս պահին կատարվում են քննչական եւ այլ դատավարական գործողություններ։ Հարուցվել է քրեական գործ»,- փոխանցեց Կարեն Գաբրիելյանը։ Մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր