Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել աշխարհին հարվածել Կրեմլին, եթե Ռուսաստանը հարվածի ուկրաինական որոշումների կենտրոններին։ Նման հայտարարություն նա արել է կանադական CTV և CBC հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նրան մեջբերում է RT-ն։
«Այն դեպքում, երբ Ռուսաստանը միջուկային հարված հասցնի Ուկրաինայի նախագահի գրասենյակին, աշխարհը պետք է հարված հասցնի Ռուսաստանի Դաշնությունում որոշումների կայացման կենտրոնին», - ասել է Զելենսկին։