00:00:00

Եկեք հանրաքվեով լուծենք հարցը․ Էրդողանն առաջարկում է հանրաքվեի ներկայացնել հիջաբ կրելու կանանց իրավունքը

17:48, 22 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մալաթիայում անդրադարձել է մահմեդական կանանց գլխաշորի՝ հիջաբի խնդրի մասին:

Նա առաջարկել է հանրաքվեի ներկայացնել հիջաբը կրելու իրավունքը սահմանադրությամբ ամրագրելու հարցը:

«Առաջին անգամ եմ խոսում այդ մասին: Եկեք հանրաքվեով լուծենք հարցը, մենք լրամշակման առաջարկը կուղարկենք խորհրդարան»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունում է խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը: Որոշումը հաստատվում է, եթե ապահովվում է սահմանադրական մեծամասնություն՝ առնվազն 330 քվե 600 մանդատով օրենսդիր մարմնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր