00:00:00

Խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել է քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ

13:29, 21 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը: ԱԳՆ-ից հայտնում են, որ Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

Ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր