00:00:00

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին

21:53, 20 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին։  Նրան գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Փաստաթղթում նաև նշված է. «Արտաշես Թումանյանի՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր