Հայաստանի ծանրոդները շարունակում են մեդալներ նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:
Այսօր 20 տարեկանների մրցաշարում մեր 81 կգ քաշային մարզիկ Մնացական Աբրահամյանը երկամարտի 323 կգ (143+180) արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Նա իտալացի Լորենցո Տաքվինիին 2-րդ տեղը զիջեց միայն անձնական քաշով: Մնացական Աբրահամյանը հրում վարժությունում ցույց տվեց 2-րդ արդյունքը և նվաճեց արծաթե փոքր մեդալ:
Այսօր ելույթ կունենա նաև Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ):