«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալն է: «Ֆեդերացիան կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, երբ կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Կարապետյանը:
ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում այն մասին, որ իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը: Նշվում է, որ նա Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է, ՀՖՖ-ն այլ տարբերակներ չի դիտարկում, իսկ այլ տարբերակներ կքննարկի այն ժամանակ, երբ չի հաջողվի համաձայնության հասնել Տորալի հետ: