00:00:00

ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով. Զախարովա

16:01, 20 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և  Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։

Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները», - նշել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր