00:00:00

ԿԳՄՍ նախարարի սուտը, փոխնախարարի ընկերուհու ձգտումները․ նոր զարգացումներ Բրյսուսովի շուրջ

15:23, 20 հոկտեմբեր 2022 Տեսանյութեր

«Չենք ձուլվելու», Բրյուսովի հասցեն չի փոխվելու ու նմանատիպ այլ կարգախոսերով, արդեն մեկ շաբաթ է Բրյուսովի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիաներ են անում։ Այսօր՝ հերթականն իրականացրեցին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի մոտակայքում։ Գործադիրից ու կոնկրետ ԿԳՄՍ նախարարից հստակ պատասխան են պահանջում, դիմում են ուղարկել, ինչ է ենթադրում իրենից ԲՈԻՀ-երի միավորումը, կա միայն նախագիծ ու այլևս ոչինչ։ Բրյուսովցիներին ասել են՝ համալսարանը միացնելու են Մանկավարժականին ու ֆիզկուլտ ինստիտուտին։ Ռեկտորի գլխավոր խորհրդարական Գրիշա Թամրազյանը լրագրողներին տեղեկացրեց՝ գլխավոր պահանջն ուղղված է Վահրամ Դումանյանին։ Թամրազյանից հետաքրքրվեցինք, իսկ Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք տեղյակ չէ ԲՈՒ-երի հնարավոր միավորումից, ասաց գուցե ամբողջությամբ   չէ։

Հավաքվածներին հետո տեղեկացրեցին՝ Կառավարությունում սպասող ունեն։ Ռեկտորը, պրոռեկտորն ու խորհրդականը ոստիկանի ուղեկցությամբ գնացին կառավարության դիմում- բողոքների ընդունման բաժին։ Հարցին, թե ով է պատրաստվում ընդունել ակցիայի մասնակիցներին, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ասաց հստակ չգիտի, ասել են Ղազարյանը։

Ղազարյանը գործադիրի դիմում- բողոքների ընդունման բաժնի պետն է։ Ու մինչ ԲՈՒՀԻ ղեկավար կազմը ներսում էր, դրսում՝ ելույթներով հանդես եկան ուսանողները, շեշտեցին չեն ձուլվելու որեւէ բուհի, ոչ մանկավարժականի, ոչ էլ ֆիզկուլտինստիտուտի դեմ որեւէ բան չունեն, բայց հստակ են իրենց պահանջներում սովորելու են բացառապես Թումանյան 42 հասցեյում։ Այստեղ է գործում Բրյուսովը։ Ուսանողներից մեկն էլ փոխանցեց իրենց ընկերոջ կոչը։ Բրյուսովի ուսանողը հիմա սահմանում է, ուղերձը ԿԳՄՍ նախարարին փոխանցում է ընկերների միջոցով։

Դումանյանն ու իր գործընկերները պետք է հեռու մնան համալսարանից, անհեռանկարային գործըթնաց են մշակել, ասում են ուսանողները։ Դասախոսները շատ խոսել դեռ չեն ցանկանում, սպասում են նախագծի վերջնական տարբերակին, բայց երկարամյա դասախոսներից մեկն ասաց, չի հավատում նախարարության մինչ այս արված պարզաբանումներին։ Երեք ԲՈՒՀ-երի միավորումը ոչ միայն կրթական խնդիրներ է առաջացնելու, այլև՝ բազմաթիվ մասնագետներ աշխատանքից կզրկվեն։

Մոտ կես ժամ տևեց կառավարության ներկայացուցչի ու ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի հանդիպումը։ Նախարարին հասցեագրված դիմումը գործադիրում վերահասցեագրել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, բայց Մաթևոսյանը հիմա ընդունել, առավել ևս պատասխանել ակցիայի մասնակիցներին չի կարող, խառն է՝ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ է նախատեսված։

Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարար է եղել, իսկ նախարար Դումանյանն ասում էր ԲՈՒՀ-երի միավորման հարցը վաղուց է օրակարգում եղել, ստում է, թե ոչ, հարցրեցինք նախկին փոխնախարարին։ Ասաց առողջացման ծրագիր օրակարգում եղել է, բայց ոչ այն տեսքով ու նախագծով, որով հիմա առաջարկում է Դումանյանը։ Բայց մեկ այլ ուշագրավ հանգամանք, կա շահերի բախում։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը միաժամանակ և Բրյուսովի և Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի կազմում է։

Ի դեպ մամուլի հրապարակումների համաձայն ԲՈւՀ-երի միավորման  առաջամարտիկը հենց Ժաննա Անդրեասյանն է։ Նրա մտերմուհին՝  Սրբուհի Գեւորգյանը  Մանկավարժականի ռեկտորն է, և Անդրեասյանը ցանկանում է երեք համալսարանները միացնելուց հետո Գևորգյանին տեղավորել ռեկտորի պաշտոնում։ Այս տեղեկությունը Բրյուսովում ևս լսել են, բայց հստակ չգիտեն, այդպես է, թե ոչ, բայց ոչինչ չեն բացառում։

Բրյուսվի ուսանողները պրոֆեսորա-դասախոսական կազմի առաջարկությունը ընդունեցին, վերջիննս էլ ընդառացել են կառավարությանը, գնացին, ԲՈՒՀ, բայց ոչ դասի նստելու, կգան արդեն վաղը՝ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր