Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Հերթական արդյունավետ աշխատանքային հանդիպումն ունեցա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Նա Արցախի այն գործիչներից է, որն իր ողջ գործունեությունը նվիրել է Արցախի պետականության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, և իր երկրի ճակատագիրը համարում է իր սեփական ճակատագիրը:
Մեր ժողովրդի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է, ու մեր հայրենիքի համար այս բարդ իրավիճակում կարևոր եմ համարում բոլոր կարող ուժերի միավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը»: