Բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Լիզ Թրասը պետք է հրաժարական տա, իսկ 80 տոկոսը կառավարությանը մեղադրում է կյանքը թանկացնելու մեջ, գրում է PA Media-ն։
Ipsos-ի հարցման համաձայն՝ հարցվածների 53 տոկոսն ասել է, որ Թրասը պետք է հեռանա եւ միայն 20 տոկոսը դեմ է նրա հրաժարականին:
Իր հրաժարականին նախորդող ամիսներին Բորիս Ջոնսոնը գրանցել է նմանատիպ թվեր․ 50 տոկոսը նշել է, որ նա պետք է հեռանա 2022 թվականի ընթացքում:
Հոկտեմբերի 14-ից 17-ը 1000 չափահաս բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների միայն 13 տոկոսն է կարծում, որ Թրասը կարող է հաղթել հաջորդ ընտրություններում:
«Լիզ Թրասի եւ Պահպանողական կուսակցության խնդիրները շարունակվում են, քանի որ հասարակության վստահությունը թուլանում է ինչպես նրա քաղաքական ղեկավարության, այնպես էլ կառավարության տնտեսական ծրագրերի նկատմամբ»,ասել է Ipsos-ի քաղաքական հետազոտությունների ղեկավար Գիդեոն Սքիները:
Հարցվածների միայն 14 տոկոսն է կարծում, որ ֆինանսների նոր նախարար Ջերեմի Հանթը կփոխի տնտեսությունը դեպի լավը։
Մոտ 79 տոկոս նշել է, որ համաշխարհային տնտեսության վիճակը նույնպես դեր է խաղացել, մինչդեռ գրեթե երկու երրորդը կարծում է, որ Brexit-ն է դեր խաղացել։