Պարենային անվտանգությունը այսօր երևի երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ են տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է անհրաժեշտ վիտամինների, կալորիաների բաղադրության մասին։
«Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա մեջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։