«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել, արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են:
Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ. «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրանք հանվել են ու դրսում դրվել, ոչ թե վաճառքի համար են:
Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք», – նշեց գործարանի փաստացի ղեկավարը: Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ իրապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում