«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում ՔՊ-ի թեկնածուին իր ձայնով համայնքապետ դարձրած պատմության ուսուցչուհի Նախշուն Յազուլյանն Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանիներից է։ Նա հոկտեմբերի 12-ին «դավաճանեց» կուսակցությանն ու ընտրեց ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանին։ Այդ նիստից անմիջապես հետո կինը նոր հեռախոս է գնել իր համար։ Հետո դպրոցում ըմբոստ աշակերտներն ուսուցչուհուց հետաքրքրվել են՝ ՔՊ-ին աջակցության դիմա՞ց եք հեռախոսը նվեր ստացել։ Յազուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նիստի օրն է հեռախոս գնել, սակայն ասաց, թե հեռախոսն ապառիկով է վերցրել՝ բանկերից մեկով։
Ամեն դեպքում, ուսուցչուհուն չի հաջողվել այդ հարցը լուծել՝ Սիսիանի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, երեկ քվորումի բացակայության պատճառով չկայացավ։ Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Իսկ դա նշանակում է, որ Սիսիանում նոր ընտրություններ կլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում