Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը` սկիզբը` ժամը 11:00-ին:
Կամզակերպիչը Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն է։
Նշվում է, որ մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար:
Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։