Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ կայացել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:
«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու:
Դրան զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա», - հայտարարել է Բեգլարյանը:
Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով: