Միակ բանը, որ պետք է անենք՝ լարել մեր ուժերն ու լծվել Արցախի պաշտպանությանը:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը․
«Մենք հասել ենք այն սահմանագծին, որ այլևս անցյալը քննարկելու ժամանակ չունենք, և միակ բանը, որ պետք է անենք՝ լարել մեր ուժերն ու լծվել Արցախի պաշտպանությանը: Եվ դա առաջին հերթին պետք է գիտակցեն երիտասարդները: Իսկ դրա համար կարևոր է, որ նրանք հավատան իրենց ուժերին, հավատան, որ այո, իրենց ապագան Արցախում պետք է լինի, և հասկանան, որ ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են այս իրավիճակում իրենց վրա վերցնել պատասխանատվությունը ու ավելի ակտիվ ներգրավվել երկրի պաշտպանության գործում: Այսօր բոլորս պիտի դառնանք զինվոր ու պատրաստվենք ծառայության, ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուժերի չափով:
Արցախցի երիտասարդներն իսկապես ֆանտաստիկ են»: