00:00:00

Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի նիստը

20:16, 14 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:

«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու: Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել Խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը և Խորհրդի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են Խորհրդի հետագա անելիքների ուղղությունները, որոնք վերաբերում էին փաստագրական, տեղեկատվական և այլ ուղղությունների: Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր