ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահի առաջնորդությամբ Երևանում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է ՀՀ- ում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։
Քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։
Այսօր' հոկտեմբերի 13-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել վերոնշյալ խնդիրներին առնչվող հարցեր։
Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին։
ԱՀ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար "կարմիր գիծ" է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում' շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին