00:00:00

Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

23:59, 12 հոկտեմբեր 2022 Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Փամբակ, Գուգարք գյուղերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոեկտ», «Արգիշտի 1» ՍՊԸ-ների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Աբովյան, Խանջյան, Կամոյի, Վերոնայի, Շահումյան, Տերյան, Դպրոցականների, Գագարինի, Քուչակի, Բարեկամության, Սայաթ-Նովայի, Թումանյան, Ռուսթավելու, Պուշկինի, Բաղրամյան փողոցների գազասպառողների, «Գազարդի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Անտառագործների, Սարյան, և Երևանյան փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Ածխահատներ թաղամասի գազասպառողների, 

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր