00:00:00

44-օրյա պատերազմի 20 վիրավոր զինվորների պատմություններ․ տեղի է ունեցել «Հայրեններ» գրքի շնորհանդեսը

18:28, 11 հոկտեմբեր 2022 Հասարակություն

«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Հոկտեմբերի 9-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել և Կորտրիկ քաղաքներում կայացավ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գրքի շնորհանդեսը։
 
Գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմի քսան վիրավոր զինվորների պատմությունները։
Բրյուսելում շնորհանդեսը կայացավ Le Lys ռեստորանում՝ բարերար Գայանե Միքայելյանի նախաձեռնությամբ։
 
Միջոցառումը իր ներկայությամբ գեղեցկացրեց Բելգիայի Բոհեմ գրական-երաժշտական ակումբի հիմնադիր Ալին Դավթյանը։
 
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Կորտրիկի հայկական պարախումբն ու երգչուհի Մելինեն։
 
Կորտրիկ քաղաքում շնորհանդեսը կազմակերպվել էր Կորտրիկի հայ համայնքի ղեկավար Արտակ Ժամհարյանի և բարերար Իրինա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Շնորհանդեսներից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի «Հայրեններ» գրքի հանրայնացմանը, ինչպես նաև վիրավոր տղաների ձմեռային հանգստի կազմակերպմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր