00:00:00

Զախարովան արձագանքել է ԵՄ-ի՝ Հայաստան ուղարկելու քաղաքացիական առաքելության որոշմանը

17:55, 11 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերը և միջամտելու հարաբերությունների կարգավորմանը։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպաններն այսօր համաձեյնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր