00:00:00

Հայաստանից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենան հետ է ուղարկվել

17:19, 11 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա: Հայտնում է aliq.ge-ն։

Նախարարության փոխանցմամբ, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։

«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (200 կգ ձկնկիթ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր