00:00:00

ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման հետեւանքները

13:23, 11 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետեւանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաեւ փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։

 Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարեւորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները եւ հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր