00:00:00

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական կողմին

19:54, 10 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել»,- նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր