Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կբարձրանա 4-6, 11-ի և 12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: