00:00:00

15-ամյա Մաքսի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի աջակցությամբ Իշխանավանքը վերանորոգվել է և ուխտավորներին ներկայացել նոր տեսքով (տեսանյութ)

17:06, 05 հոկտեմբեր 2022 Տեսանյութեր

Գուցե շատերը չգիտեն, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում` գետի ափին, «քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ, տեղակայված է Իշխանավանքը կամ Իշխանաց վանքը։

Իշխանավանքը սրբատեղի է, որը կառուցվել է 13-րդ դարում, որտեղ տեղացիները գալիս էին մոմ վառելու, իրենց խոսքը հղելու առ Աստված։

Այս խորհրդավոր վանքի մասին զրույցները լսելով, այս տարի ամառը, Իշխանավանք էր եկել նաև 15-ամյա Մաքսը, ով ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում։

Երբ Մաքսը մոր հետ մտել է Իշխանավանքի դռներից ներս, ափսոսանք ու ցավ է ապրել՝ տեսնելով վանքի անմխիթար վիճակը։ Նա անմիջապես որոշել է՝ պետք է վերանորոգեն այդ վանքը։

Հարկ է նկատել, որ սրանից ավելի քան 7 տարի առաջ հնագետների մի խումբ պետական ծրագրով որոշել էր պեղումներ իրականացնել վանքում։ Դրանից հետո, իբր պետք է վերակառուցեին վանքը: Իրականացված պեղումներից հետո, սակայն, վանքն այդպես էլ կիսավեր է մնացել: 

Այսօր, Սևոյանների ընտանիքի շնորհիվ, արդեն տեսարանն այլ է ...

Ամբողջությամբ վերանորոգվել է հատակը, փոխվել են վարագույները, դուռը, բեմում տեղադրվել է գորգ, սրբապատկերներ ու մի շարք արժեքավոր իրեր․․․

Գյուղի բնակիչներից Արտուշ Խաչատրյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչ փոփոխություների է ենթարկվել Իշխանավանքը։ Իհարկե, այնտեղ դեռ որոշակի անելիքներ կան, բայց կարելի է ասել, որ երիտասարդ Մաքսի շնորհիվ վանքն ամբողջությամբ նոր տեսքով է ներկայանում ուխտավորներին ու տեղի հավատացյալ ժողովրդին, ովքեր շնորհակալ են Սևոյանների ընտանիքին․․․

NEWSPRESS.am-ը ներկայացնում է տեսանյութը

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր