00:00:00

Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, իրավախախտները հայտնաբերվել են․ ՇՄՆ

12:00, 05 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։

Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին՝ տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր