00:00:00

Փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. Ժոզեպ Բորել

11:33, 05 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ  ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի:

«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա։ Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը», – ասել է Բարձր ներկայացուցիչը։

«Փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը այս տարածաշրջանում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ ԵՄ-ն նաև կոչ է արել Ադրբեջանին հետաքննել ռազմագերիների սպանության կադրերը։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենք հետաքննություն կանցկացնեն»,-ասել է Բորելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր