00:00:00

ՔԿՎ պարզաբանումը՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից բարձրացված հարցի առնչությամբ

20:29, 17 մայիս 2018 Իրավական

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել՝  «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից բարձրացված հարցի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. Մայիսի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի «ահազանգի» համաձայն՝ նա «մայիսի 15-ին նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ նշվածն իրականության հետ կապ չունի: Փաստն այն է, որ Ա.Շամիրյանի նամակները քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ընդունվել են: Տեղեկացնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակներն առաքվում են շաբաթը միայն երկու օր՝ երեքշաբթի և ուրբաթ՝ առավոտյան ժամերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր