00:00:00

Բայրամովը հայտարարել է, թե իբրև «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»

10:36, 05 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հոկտեմբերի 4-ին, ինչպես արդեն հայտնել ենք, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: 

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, որում նշվում է, իբրև թե Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր