Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքուն Հայաստանին է վերադարձնում 17 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ընդդեմ Հայաստանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ։
Նշվում է, որ նրանց 4-ը վիրավոր են եւ ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։