00:00:00

Անհեթեթություն է. Պեսկովը՝ Հայաստանը Միութենական պետության մաս դարձնելու լուրերի մասին

15:01, 04 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հոդված է հրապարակվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից ցանկանում է որ Հայաստանը «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմի։
 
Հավելենք, որ այդ տեղեկությունը մեկնաբանելիս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նման խոսակցություն չկա, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր