00:00:00

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացել է 2-ամյա երեխա

14:40, 04 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan-ը։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր