00:00:00

Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի. Ալեն Սիմոնյան

09:58, 04 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ձախողել են «Ապագա կա» խոստումն ու եկել է իրենց հեռանալու ժամանակը:

Հարցին՝ ապագան ո՞րն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած  մասնակի իշխանափոխության հարցին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի»:

Նա ասաց, թե վարչապետի պաշտոնում եղել է մեկ ցանկալի թեկնածու, քվեարկել են նրա օգտին ու նա այժմ ՀՀ վարչապետն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր