ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
Նիկոլի “Հավաստի աղբյուրն” անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն “իշխանությունների” կապիտուլյանտական տրամադրությունները:
Վերջնական վերլուծություններ, հետևություններ և իրավիճակից հնարավոր լուծումների շուրջ կրկին մտորելու համար պետք է սպասել, թե ե՞րբ “հավաստի աղբյուրը” կանդրադառնա հարցին, թե ի՞նչ են ուզում նաև ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն: Ընդ որում՝ կողմերի ցանկութուններին անդրադարձի հաջորդականությունը “հավաստի աղբյուրը” պատահական չի ընտրել:
Թեկուզև Նիկոլն իր վերջին ասուլիս-հարցազրույցում ասաց, որ զենքի մատակարարությունների ուշացումը կապված չէ ՌԴ հետ, ինչը նաև վերաաստատեց պաշտոնական ՊՆ, սակայն “հավաստի աղբյուր” հանդիսացող Նիկոլը, ինկոգնիտո հայտարարում է ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մասին: Միևնույն ժամանակ նշում է նաև, որ իբրև թե այդ պրոբլեմը եղել է նաև նախկինում՝ 2016թ. առաջ: Դա “հավաստի աղբյուրի” հավաստի սուտն է, որն ունի սեփական անկարողությունն ու իր իշխանության նկատմամբ անվստահությունն արդարացնելու, ինչպես նաև մեղքը դաշնկացի վրա բարդելու նպատակ: Սա ի միջ այլոց:
Առայժմ միջանկյալ արձանագրությում ենք, որ ստեղծված ողբերգական իրավիճակի համար մեղավոր են Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության նախագիծը, Ադրբեջանը, Թուրքիայի աճող դերը, Ռուսաստանի՝ ստատուս քվոն պահպանելու անկարողությունը, Ուկրաինայում Արևմուտքի հետ պլանավորված բախումը, Սև ծովը, Բոսֆորն ու Դարդանելը, ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին, Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտները, Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին և այլն:
Ես չեմ զարմանա, որ վերջում “հավաստի աղբյուրը” հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել, և բոլորովին վերջերս է իմացել վերոթվարկյալ պրոբլեմների մասին: Բայց դեռ չշտապենք, և սպասենք տեսնենք թե ըստ “հավաստի աղբյուրի” ի՞նչ են ուզում “ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն բազմաչարչար հայ ժողովրդից: Կարևորը՝ ինքը մեղավոր չէ՛: