00:00:00

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, թե ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էդողանը՝ Պրահայում

11:30, 04 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Թուրքական «Sabah» թերթը, հղում անելով իր, այսպես կոչված, վստահելի աղբյուրներին, գրում է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում կայանալու է Նիկոլ Փաշինյան- Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները՝ այդ թվում հատուկ ներկայացուցիչների հանդիպումը ոչ թե երրորդ երկրում, այլ՝ Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու հնարավորությունը։ Նշվում է նաև, որ Էրդողանը Փաշինյանին փորձելու է համոզել, որ Ադրբեջանի հետ կնքվի «վերջնական», այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»։ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու համար ևս, բնականաբար, Էրդողանը, փորձելու է ճնշում գործադրել Փաշինյանի վրա։

Նշենք, որ հայկական կողմից առայժմ տեղեկատվություն չկա ոչ այն մասին՝ կմեկնի՞ ՀՀ վարչապետը Պրահա, թե՞ ոչ, ոչ էլ՝ նման հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր