ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Թվիթերում գրել է․
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկել անզեն հայ գերիներին:
Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է Փրայսը: