Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 3-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո - «Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - ԱԷԿ (Հունաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Հոկտեմբերի 8-ին մեր թիմը ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի շրջանակում Երևանում կընդունի Չեխիա հավաքականին։ Երկու օր հետո Հայատսնաի հավաքականը կմեկնի արդեն Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին երկրորդ անգամ կհանդիպի այդ երկրի ընտրանու հետ։