ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նախ հիշեց 2018 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ի վրա կազմակերպված գրոհը, ապա անդրադարձավ համացանցում ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, թե ինչպես են խրամատներում դիմահար գնդակահարում 18-20 տարեկան հայ զինվորներին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ՀԸ տված հարցազրույցին ասաց, թե դա ըստ էության խաղաղության օրակարգի թաղումն էր։