Եվրախորհրդարանը կվերլուծի Բաքվի և Երևանի միջև ռազմական հակամարտության զարգացումը` կապված վերջին բախումների հետ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Հարցուպատասխանի ժամի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատգամավորներին կբացատրի Բրյուսելի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ։