00:00:00

Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան. Բաբայան

12:52, 03 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է։

 

«Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում՝ Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլեւ բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր