00:00:00

Հայ ռազմшգերիների գնդшկահшրությունն էլ ավելի է ցույց տալիս, որ մեզ խшղաղություն է պետք․ Մինասյան

12:16, 03 հոկտեմբեր 2022 Տեսանյութեր

Տեսանյութը նոր է, և գործիքակազմեր են կիրառվում՝ դիմելու ՄԻԵԴ և միջազգային արդարադատության դատարան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի ԺՊ Գրիգոր Մինասյանը։ Հարցին, թե արդյոք ինքը վատ չի զգում, որ մաս է կազմում իշխանության, որի օրոք Ջերմուկում հայ զինվոր է գնդակահարվում, Մինասյանը հրաժարվեց պատասխանել։

«Ես իրականացնում եմ արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները, և վստահեցնում եմ, որ իշխանությունն ամեն օր՝ 17-18 ժամ ամեն ինչ անում է, որ իրավական գնահատական տրվի այս ամենին։ Մենք ամեն բան անում ենք, որ նման բաները բացառվեն»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք իրավիճակի փոփոխություն կլինի դատապարտող հայտարարություններից հետո, Մինասյանը պատասխանեց՝ ամեն գնով հասնելու են նրան, որ բացի հայտարարությունները, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն ու մեղավորները դատապարտվեն։ «Այս տեսանյութը և վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է ժողովրդին, բոլորիս է պետք, իսկ այդ տեսանյութը ցույց է տալիս, որ անելիքները շատ են այս ուղղությամբ։ Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանն, օրինակ, ասում է, որ տղաներին Ադրբեջանը որպես քաղաքական պատանդ է պահում, և տղաներին ինչ-որ բանի դիմաց են բաց թողնում, Մինասյանն արձագանքեց, որ չի ուզում մեկնաբանել Սահակյանի ասածները։ «Ենթադրություններ են, որ ինչ-որ բանի դիմաց են տղաներին բաց թողնում»,- ասաց նա։ Հակադարձմանը, որ քարտեզների դիմաց տղաներին Հայաստան ուղարկելու դեպք եղել է, Մինասյանը չարձագանքեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր