Սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովը շուրջ 4 միլիոն դրամ է հատկացրել 100 հուշամեդալ ձեռք բերելու համար։
«47 Հուշամեդալներ» ՍՊԸ-ի հետ ԱԺ աշխատակազմը կնքել է մեկ անձից գնման պայմանագիր 80 բրոնզե 20 արձաթե հուշամեդալ գնելու համար։
Ազգային ժողովն այս շաբաթ ևս մեկ պայմանագիր է կնքել. այս անգամ՝ 2 միլիոն դրամ արժեքով։
Պայմանագիրը կնքվել է «Դաբլթի Բայ Հիլթոն հյուրանոց»-ում մեկ անձի՝ մեկ օրվա գիշերակացի և հյուրասիրության համար։