Ժնևում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ նախքան այս Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: