«Փյունիկի» և «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը։
-Ասում են՝ Դուք կարող եք գլխավորել Հայաստանի հավաքականը։ Դա ճի՞շտ է։
-Ասում են՝ հավերը կաթ են տալիս։ Ով ասում է, նրանից էլ հարցրեք,- Տալալաևի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ կապ չի հաստատել Տալալաևի հետ և բանակցություններ չի վարել նրա հետ։